«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը գնահատել է սոցցանցերում տարածված իր մեմը:
23-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում կայացած «Տոտենհեմի» հետ խաղում նետվել էր դեպի մրցավարը և դժգոհել էր նրա գործողությունից:
«Ահա, թե ինչն այսօր ինձ ստիպեց ժպտալ»,- սոցցանցերում գրել է Հոլանդը:
Հիշեցնենք, որ խաղի ավելացված ժամանակում «Տոտենհեմի» ֆուտբոլիստների խախտումից հետո Սայմոն Հուպերը թույլ էր տվել շարունակել խաղը, քանի որ գնդակը մնացել էր «Մանչեսթեր Սիթիի» մոտ: Այն բանից հետո, երբ Ջեկ Գրիլիշը մեն-մենակ էր դուրս եկել մրցակցի դարպասապահի դեմ, մրցավարը փոխել էր որոշումը և տուգանային էր նշանակել: