Logo

Էռլինգ Հոլանդի ապաքինման ժամկետը

23:27 / 31.03.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էռլինգ Հոլանդը «Բորնմութի» դեմ գավաթային խաղում (2-1) ստացած վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի վերջնամասի մեծ հատվածը, հաղորդում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Հոլանդը լավագույն դեպքում խաղադաշտ կվերադառնա մրցաշրջանի եզրափակիչ խաղերի ժամանակ և արդեն կպատրաստվի ամռանն ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնությանը:

Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 40 խաղի, խփել 30 գոլ և կատարել չորս ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ