Նորվեգացի հարձակվող Էռլինգ Հոլանդն անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կազմում տարբեր մրցաշարերում անցկացրած բոլոր 8 եզրափակիչներում գոլային գործողություն չի կատարել, հաղորդում է BBC Sport-ը:
Նախօրեին «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի գավաթի եզրափակիչում 0-1 հաշվով պարտվել է «Քրիստալ Փելասին», որն իր պատմության մեջ առաջին անգամ խոշոր տիտղոս է նվաճել:


