Logo

Հոլանդի ռեկորդը Պրեմիեր լիգայում

12:20 / 10.11.2024Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդն Անգլիայի Պրեմիեր լիգայում 75 գոլի շեմն ամենաարագ հատած ֆուտբոլիստն է, հայտնում է Opta-ն:

Հոլանդը 75 գոլ խփել է անցկացրած 77 հանդիպումներում: Լեգենդար Ալան Շիրերը 75 գոլի շեմը հատել էր 93 խաղերում:

24-ամյա Հոլանդը 75-րդ գոլը խփել էր «Բրայթոնի» դեմ արտագնա խաղում: Սա առաջին դեպքն է, երբ Նորվեգիայի հավաքականի առաջատարը գոլ է խփում Պրեմիեր լիգայի խաղում, բայց «Մանչեսթեր Սիթին» պարտվում է (1-2):

Հոլանդն Անգլիայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն է,11 խաղում դարձել է 12 գոլի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ