«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, դուբլի հեղինակ դառնալով Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության 34-րդ տուրի խաղում (2-0), սահմանել է ռեկորդ, հաղորդում է Opta-ն։
23-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում իր առաջին երկու մրցաշրջաններում 63 գոլ է խփել 65 խաղում, ինչը ռեկորդային ցուցանիշ է։
Այս ցուցանիշով երկրորդ տեղում է «Նյուքասլի» լեգենդար հարձակվող Էնդի Քոուլը, որը Պրեմիեր լիգայում իր առաջին երկու մրցաշրջաններում դարձել էր 55 գոլի հեղինակ։
Ընթացիկ առաջնությունում Էրլինգ Հոլանդը գոլերի քանակը հասցրել էր 27-ի և գլխավորում է ռմբարկուների ցուցակը։ Երկրորդ տեղում գտնվող Քոուլ Պալմերը 21 գոլ է խփել «Չելսիի» կազմում։