Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էռլինգ Հոլանդը Նորվեգիայի ազգային հավաքականի կազմում հատել է 50 գոլի սահմանը և ռեկորդ սահմանել, հաղորդում է Opta-ն:
Իսրայելի հավաքականի դեմ աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի I խմբի տնային խաղում (5-0) Հոլանդը հեթ-տրիկ է գրանցել և ազգային թիմում գոլերի քանակը հասցրել 51-ի:
Հոլանդը 50 գոլի սահմանը հատել է 46 խաղում. սա համաշխարհային ֆուտբոլում 21-րդ դարի ռեկորդ է: Բացարձակ ռեկորդակիրը Պոուլ Նիլսենն է, որը 1910-1925 թվականներին Դանիայի հավաքականի կազմում 50 գոլ խփել է 36 խաղում:
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


