Անգլիայի առաջնության 27-րդ տուրում երկրի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում 1-0 հաշվով առավելության հասավ «Քրիսթալ Փելասի» նկատմամբ:
Հանդիպման վերջնամասում 11-մետրանոցից գոլով աչքի ընկավ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը:
«Մանչեսթեր Սիթին» 61 միավորով երկրորդն է և երկու միավոր է զիջում մեկ խաղ պակաս անցկացրած Լոնդոնի «Արսենալին»: «Քրիսթալ Փելասը» 27 միավորով 12-րդն է:
Անգլիայի առաջնություն, 27-րդ տուր
«Քրիսթալ Փելաս» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0-1
Էրլինգ Հոլանդ, 78 (11մ)