Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում ընդունեց «Սաութհեմփթոնին» և հաղթեց 1-0 հաշվով:
Խաղի միակ գոլը 5-րդ րոպեին խփեց Էրլինգ Հոլանդը: Նորվեգացի հարձակվողը 11 գոլով Անգլիայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն է:
Զուգահեռ կայացած խաղերում «Բրայթոնը» հարձակվողներ, անգլիացի Դենի Ուելբեքի և իռլանդացի Էվան Ֆերգյուսոնի գոլերի շնորհիվ 2-0 հաշվով հաղթում էր «Վուլվերհեմփթոնին», սակայն ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը: «Ասթոն Վիլան» էլ տանը «Բորնմուտի» դեմ խաղում ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը` 1-1:
Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 23 միավորով առաջատարն է, «Ասթոն Վիլան» 18 միավորով երրորդն է, «Բրայթոնը»` 16 միավորով 5-րդը:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 9-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Սաութհեմփթոն»` 1-0 (տեսանյութ)
Էրլինգ Հոլանդ, 5
«Բրայթոն» - «Վուլվերհեմփթոն»` 2-2 (տեսանյութ)
Դենի Ուելբեք, 45, Էվան Ֆերգյուսոն, 85 - Ռայան Այթ Նուրի, 88, Մաթեուս Կունյա, 90+3
«Ասթոն Վիլա» - «Բորնմուտ»` 1-1 (տեսանյութ)
Ռոս Բարքլի, 76 - Էվանիլսոն, 90+6