Նորվեգիայի հավաքականն ընկերական խաղում տանը 1-0 հաշվով հաղթել է Ֆինլանդիայի թիմին: Միակ գոլը 17-րդ րոպեին խփել է նորվեգացիների առաջատար, անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էռլինգ Հոլանդը:
Նորվեգացիները սեպտեմբերի 9-ին աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հերթական խաղում կընդունեն Մոլդովայի ազգային հավաքականին:
Ընկերական խաղ
Նորվեգիա - Ֆինլանդիա` 1-0 (տեսանյութ)
Էռլինգ Հոլանդ, 17 (11մ)
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


