Logo

Հոլանդի և Աչերբիի զավեշտալի զրույցը հայտնվել է համացանցում

16:19 / 19.09.2024Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթի» - «Ինտեր» Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրի խաղից հետո զավեշտալի դեպք է տեղի ունեցել:

Հյուրերի պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին մոտեցել է «Քաղաքաբնակների» հարձակվող Էրլինգ Հոլանդին և առաջարկել է փոխանակվել խաղաշապիկներով:

Հոլանդը համաձայնվել է, սակայն վերջին պահին 36-ամյա Աչերբին միանգամից 2 խաղաշապիկ է պահանջել:

Նման զանկությունը զարմացրել է նորվեգացի ռմբարկուին, որն էլ սկսել է կատակել Աչերբիի հետ:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի» - «Ինտեր» հանդիպումն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքի:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ