«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էռլինգ Հոլանդը խոսել է իր մարզավիճակի մասին, հայտնում է անգլիական ակումբի կայքը:
«Կարիերայիս լավագույն մարզավիճակում եմ, երբեք ավելի լավ չեմ զգացել, քան հիմա:
Երբ որդիս ծնվեց, սկսեցի անջատվել իրականությունից: Երեխայիս հետ ժամանակ անցկացնելիս այլևս չեմ մտածում ֆուտբոլի մասին և անհանգստանում տարբեր բաների համար: Պետք է շնորհակալություն հայտնեմ որդուս»,- ասել է նորվեգացին:
Էռլինգ Հոլանդը գոլ է խփել 9 խաղ անընդմեջ:
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


