Logo

Հոկեյի Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակով վերսկսեց ելույթները

14:42 / 03.02.2024Հոկեյ
null

Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակով է մեկնարկել «Երևանյան գիշերներ» մրցաշարում։

Երևանի «Գազպրոմ-Արմենիա» մարզահամալիրում ընթացող մրցաշարի առաջին տուրում հայ հոկեյիստները 11-0 հաշվով ուժեղ են գտնվել Մոսկվայի «Արևային արջեր» (Solar Bears) թիմից։

Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 3-ին՝ Երևանի ժամանակով 23։00-ից մրցելով ռուսական «Օլիմպ» (Ուլյանովսկ) թիմի հետ։

Մրցաշարին մասնակցում է նաև ռուսական «Ռոսպրեսա» թիմը, որն արդեն հաղթել է «Արևային արջերին» (5-3) ու «Օլիմպին» (5-4)։ «Ռոսպրեսայի» կազմում խաղում են Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Դմիտրի Սիչյովը և Ռոման Շիրոկովը, անվանի մարզական մեկնաբան Դենիս Կազանսկին և այլ հայտնիներ։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը տևական ընդմիջումից հետո է վերսկսել ելույթները և պատրաստվում է 2025թ․ աշխարհի առաջնության 4-րդ դիվիզիոնի խաղերին։ «Երևանյան գիշերներ» մրցաշարից առաջ թիմը հավաք էր անցկացնում Երևանում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ