Logo

Հոկեյի Հայաստանի հավաքականը վերսկսում է ելույթները, թիմի կազմը

15:17 / 30.01.2024Հոկեյ
null

Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականը վերսկսում է ելույթները և կմասնակցի 2025թ․ աշխարհի առաջնության 4-րդ դիվիզիոնի խաղերին։

Հրապարակվել է ընդլայնված ցուցակը, որից կձևավորվի Հայաստանի հավաքականի վերջնական կազմը։

Հունվարի 29-ից ազգային թիմը «Գազպրոմ-Արմենիա» մարզահամալիրում անցկացնում է ուսումնամարզական հավաք, որը կավարտվի փետրվարի 2-ին։ Առաջին հավաքի եզրափակիչ փուլը կլինի Հայաստանի հավաքականի մասնակցությունը «Երևանյան գիշերներ-2024» մրցաշարին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ