Logo

Հոկեյի Հայաստանի հավաքականը՝ «Երևանյան գիշերներ» մրցաշարի հաղթող

10:33 / 05.02.2024Հոկեյ
null

Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականը նվաճել է «Երևանյան գիշերներ» մրցաշարի հաղթողի կոչումը։

Երևանի «Գազպրոմ-Արմենիա» մարզահամալիրում 4 թիմերի մասնակցությամբ կայացած մրցաշարում Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակներ է տարել ռուսական «Օլիմպ» (12-2), «Արևային արջեր» (11-0) և «Ռոսպրեսա» (10-1) թիմերի նկատմամբ։

Երկրորդ տեղը գրավել է Մոսկվայի «Ռոսպրեսան», որի կազմում խաղում են Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Դմիտրի Սիչյովը և Ռոման Շիրոկովը, անվանի մարզական մեկնաբան Դենիս Կազանսկին և այլ հայտնիներ։ Երրորդ տեղում հայտնվել է «Օլիմպը» (Ուլյանովսկ), իսկ բոլոր խաղերում պարտված մոսկովյան «Արևային արջերը» (Solar Bears) եզրափակել է մրցաշարային աղյուսակը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը տևական ընդմիջումից հետո է վերսկսել ելույթները և պատրաստվում է 2025թ․ աշխարհի առաջնության 4-րդ դիվիզիոնի խաղերին։ «Երևանյան գիշերներ» մրցաշարից առաջ թիմը հավաք էր անցկացնում Երևանում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ