Logo

Հոկեյի Հայաստանի հավաքականի համազգեստներն ԱԱ-ի համար

18:52 / 07.04.2025Հոկեյ
null

Տափօղակով Հոկեյի Հայաստանի հավաքականի մամուլի ծառայությունը ներկայացրել է այն համազգեստները, որոնցով հավաքականը կմասնակցի աշխարհի IV դիվիզիոնի առաջնությանը։

Հավաքականի հիմնական համազգեստը սպիտակ է, պահեստայինը` կապույտ։ Թևքերին և գուլպաներին պատկերված է հայկական եռագույնը, իսկ համազգեստի կենտրոնում` Հայաստանի Հանրապետության պետական զինանշանը։

Աշխարհի IV դիվիզիոնի առաջնությունը կկայանա Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում։

Առաջնությունում տեղի կուեննա 15 հանդիպում, որոնց կմասնակցեն Հայաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի և Ուզբեկստանի հավաքականները։ Հայաստանի թիմը նախորդ անգամ նման ստուգատեսի մասնակցել է 2010 թվականին։

Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության հանդիպումները կցուցադրվեն «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ