Գերմանական Բունդեսլիգան ներկայացնող «Հոֆենհայմի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել ավստրիացի Քրիստաին Իլցերը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը երկարաժամկետ պայմանագիր են կնքել։
47-ամյա մասնագետն այդ պաշտոնում փոխարինել է ամերիկացի Պելեգրինո Մատարացոյին։ Վերջինս նոյեմբերի 11-ին է պաշտոնանկ արվել։ Իլցները 2020 թ. հուլիսից մարզում էր ավստրիական «Շտուրմը»։ Ակումբը նրա գլխավորությամբ մեկ անգամ դարձել է Ավստրիայի չեմպիոն, երկու անգամ` երկրի գավաթակիր։
«Հոֆենհայմը» Գերմանիայի ընթացիկ առաջնությունում 10 խաղից հետո վաստակել է 9 միավոր և 15-րդ տեղում է։