Logo

Հոդլ. «Մեսին միշտ կլինի Մարադոնայի ստվերում, եթե չհաղթի աշխարհի առաջնությունը»

14:01 / 27.11.2022Աշխարհի առաջնություն
null

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Գլեն Հոդլը կարծում է, որ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսի միշտ կլինի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի ստվերում, եթե չկարողանա հաղթել աշխարհի առաջնությունը:

«Ինձ համար Մարադոնան պատմության լավագույն ֆուտբոլիստն է: Նա ավելի ուժեղ էր, քան Մեսին, Կրիշտիանու Ռոնալդուն, Պելեն, Յոհան Կրոյֆը և ով ասես:

Կատարի աշխարհի առաջնությունը Մեսիի վերջին հնարավորությունն է հասնել Մարադոնայի մակարդակին, այլապես նա միշտ կլինի նրա ստվերում»,- Հոդլի խոսքը մեջբերում է Daily Star-ը:

35-ամյա Մեսին մասնակցում է 5-րդ աշխարհի առաջնությանը: Մարադոնան մասնակցել է 4 աշխարհի առաջնության, սակայն, ի տարբերություն ՊՍԺ-ի հարձակվողի, կարողացել է 1986 թվականին նվաճել չեմպիոնի տիտղոսը:

Երկու խաղերից հետո Արգենտինայի հավաքականը 3 միավորով երկրորդն է C խմբում և նոյեմբերի 30-ին կայանալիք վերջին տուրում ուժերը կչափի Լեհաստանի հավաքականի հետ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ