Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանն ավստրալական Հոբարթում շարունակվող WTA 250 կարգի մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ:
Քառորդ եզրափակիչում աշխարհի 44-րդ ռակետի մրցակիցն ամերիկուհի Ամանդա Անիսիմովան էր, սակայն վատառողջ լինելու պատճառով նա հրաժարվել էր պայքարից:
Եզրափակիչի ուղեգրի համար Ավանեսյանը կմրցի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Մաքարթնի Կեսլերի հետ: