Logo

Հոբարթ. Էլինա Ավանեսյանը չկարողացավ եզրափակիչի ուղեգիր նվաճել

13:29 / 10.01.2025Թենիս
null

Ավստրալական Հոբարթում շարունակվող WTA 250 կարգի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը չի կարողացել հաղթահարել կիսաեզրափակիչի արգելքը:

Աշխարհի 44-րդ ռակետը 3 սեթում 6-4, 3-6, 4-6 հաշվով պարտվել է ամերիկուհի Մաքարթնի Քեսլերին (67-րդ ռակետ): Մրցախաղը տևել է 2 ժամ 4 րոպե:

Հիշեցնենք, որ «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Australian Open-ի առաջին փուլում Էլինա Ավանեսյանը հունվարի 12-ին կմրցի Ղազախստանի ներկայացուցիչ Յուլյա Պուտինցևայի հետ (25-րդ ռակետ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա