Logo

Մ17 ԱԱ. Տերտերյանը կպայքարի ոսկե, իսկ Վարդերեսյանը՝ բրոնզե մեդալի համար

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:05 / 27.07.2022• Ըմբշամարտ
null

Հռոմում ընթացող մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի երկու ըմբիշ հուլիսի 27-ին կպայքարի մեդալների համար։

Մինչև 60 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում Գասպար Տերտերյանը չեմպիոնի կոչումը կվիճարկի ֆրանսիացի Լուկաս Կևին Լո Գրասոյի հետ։

Իսկ 71 կգ քաշային Արարատ Վարդերեսյանը կմրցի բրոնզե մեդալի համար։ Նրա մրցակիցը լինելու է ուկրաինացի և ղազախ ըմբիշների պայքարի հաղթողը։

Տերտերյանը եզրափակիչի ճանապարհին առավելության է հասել ամերիկացի, ղազախ, թուրք և իրանցի ըմբիշների նկատմամբ։ Վարդերեսյանը հաղթել է Իրանի, Ֆինլանդիայի, Ճապոնիայի ներկայացուցիչներին, իսկ կիսաեզրափակիչում պարտվել է ադրբեջանցի ըմբիշին։

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հաջողության չի հասել Տիգրան Գալստյանը (48 կգ), որը 3։5 հաշվով պարտվել է ղազախ Արսեն Ժումային։ Մինչև այդ Տիգրանը պարտվել էր հնդիկ և հաղթել ղրղզ ըմբիշներին։  

Անդրանիկ Սեդրակյանը (65 կգ) առաջին փուլերում գրանցած 2 հաղթանակից և 1 պարտությունից հետո սփոփիչ գոտեմարտում 3։4 հաշվով պարտվել է ուզբեկ Բեհրուզ Բառնոևին։

Հայաստանի մյուս երեք ներկայացուցիչները՝ Սամվել Խաչատրյանը (45 կգ), Արմեն Գևորգյանը (51 կգ) և Հայկ Լյուդվիգյանը (55 կգ) պարտվել ու պայքարից դուրս են մնացել մեկնարկային փուլերում։

Մինչև 92 կգ քաշային կարգի եզրափակիչում չեմպիոնի կոչումը կվիճարկի նաև Վրաստանը ներկայացնող Գոռ Այվազյանը, որը ուժերը կչափի գերմանացի Դարիուս Կիֆերի հետ։ Նախորդ փուլերում հայ ըմբիշը վստահորեն գերազանցել է Ադրբեջանի, Իտալիայի և Իրանի ըմբիշներին։

Սփոփիչ գոտեմարտի կմասնակցի անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի կրտսեր որդին՝ Բուլղարիան ներկայացնող Գրիշա Նազարյանը (60 կգ), որը մեկնարկում պարտվել է Գասպար Տերտերյանի առաջիկա մրցակից, ֆրանսիացի Լուկաս Կևին Լո Գրասոյին։ Նազարյանը մրցելու է ղրղզ Էմիրլան Դուիշենալիևի հետ։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ