Լոնդոնիի «Չելսիի» անգլիացի հարձակվող Կալում Հադսոն-Օդոյին Լևերկուզենի «Բայեր» տեղափոխվելու համար մեկնել է Գերմանիա, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
21-ամյա ֆուտբոլիստն ու գերմանական ակումբը կստորագրեն 1 տարվա վարձակալության պայմանագիր: Մրցաշրջանի ավարտից հետո «Բայերը» Օդոյիի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու հնարավորություն չի ունենա:
Հիշեցնենք, որ Հադսոն-Օդոյին «Չելսիի» սան է: Լոնդոնյան ակումբի գլխավոր թիմի կազմում անցկացրել է 126 հանդիպում, դարձել 16 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։


