Իտալիայի Ա սերիայի 19-րդ տուրի կենտրոնական խաղում մրցեցին «Ռոման» և «Ատալանտան»: Հռոմում կայացած հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:
8-րդ րոպեին Ալեքսեյ Միրանչուկի փոխանցումից հետո հյուրերին առաջ մղեց Տեուն Կոպմեյներսը: Ընդմիջումից առաջ Պաուլո Դիբալան անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը և հավասարեցրեց հաշիվը:
Երկու խաղակեսերի վերջնամասում Ժոզե Մոուրինյուն չկարողացավ զսպել իր դժգոհությունը մրցավարի որոշումներից: Առաջին կեսում «Գայլերի» գլխավոր մարզիչը դեղին քարտ ստացավ, իսկ խաղավերջում՝ կարմիր:
«Ռոման» 29 միավորով 8-րդ տեղում է, իսկ Ջան-Պիերո Գասպերինիի թիմը 30 միավորով 6-րդն է:
Ա սերիա, 19-րդ տուր
«Ռոմա» – «Ատալանտա»՝ 1:1
Պաուլո Դիբալա, 39 – Տեուն Կոպմեյներս, 8