Logo

Հռոմի դատախազությունը հետաքննություն է սկսել

19:05 / 06.04.2023Ֆուտբոլ
null

Հռոմի դատախազությունը հետաքննություն է սկսել «Ռոմայի», «Լացիոյի» և «Սալերնիտանայի» հավանական ֆինանսական զեղծարարությունների առնչությամբ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Թիմերը կասկածվում են 2017-2021 թվականներին ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները արհեստական բարձրացնելու մեջ, որը հանգեցրել է կապիտալի արհեստական աճին: Խուզարկվել են ակումբների գրասենյակները, որտեղից դուրս են բերվել տրանսֆերներին վերաբերող փաստաթղթեր:

Ավելի վաղ նման խախտման համար Թուրինի «Յուվենտուսից» 15 միավոր էր հանվել Ա Սերիայում:

Հիշեցնենք, որ մինչև 2020 թվականը «Սալերնիտանան» պատկանում էր «Լացիոյի» նախագահ և սեփականատեր Կլաուդիո Լոտիտոյին:

Ընթացիկ մրցաշրջանում «Ռոման» 50 միավորով 5-րդն է Ա Սերիայում, «Լացիոն» 55 միավորով երկրորդն է, իսկ «Սալերնիտանան» 28 միավորով 15-րդ տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա