Logo

Հռոմեական դերբիում հաշիվը չբացվեց

22:58 / 12.11.2023Ֆուտբոլ
null

Ա Սերիայի 12-րդ տուրում կայացավ հռոմեական դերբի. «Լացիոն» տանը 0-0 հաշվով ավարտեց «Ռոմայի» դեմ խաղը:

Հանդիպումն անցավ հավասար պայքարում. «Լացիոն» գնդակին տիրեց խաղաժամանակի 49 տոկոսի ընթացքում, իսկ «Ռոման»՝ 51: «Լացիոյի» xG-ն կազմեց 0,58, իսկ «Ռոմայինը»՝ 0,39: Թիմերը համապատասխանաբար կատարեցին 7 և 8 հարված (դարպասին՝ 2-1): «Լացիոյի» խաղացողները զգուշացվեցին 3 դեղին քարտով, «Ռոմայինը»՝ 4:

12 խաղից հետո «Լացիոն» 17 միավորով 10-րդն է, «Ռոման»՝ 18 միավորով 7-րդը:

Ա Սերիա, 12-րդ տուր

«Լացիո» - «Ռոմա»՝ 0-0

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա