Կառլոս Ալկարասը Հռոմի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչի առաջին մասնակիցն է։
Իսպանացի թենիսիստը քառորդ եզրափակիչում 6-4, 6-4 հաշվով հաղթել է Ջեք Դրեյփերին (Մեծ Բրիտանիա, 5-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 38 րոպե։
Աշխարհի երրորդ ռակետը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Ալեքսանդր Զվերև (Գերմանիա, երկրորդ ռակետ) - Լորենցո Մուզետի (Իտալիա, 9-րդ ռակետ) զույգի հաղթողի հետ։


