Logo

Հռոմ. Խաչանովը հաղթեց և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

18:16 / 12.05.2024Թենիս
null

Աշխարհի 18-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս եկավ Հռոմում ընթացող «Մասթերս» ATP-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակիչ։

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը երրորդ փուլում 6-2, 6-4 հաշվով հաղթեց արգենտինացի Ֆրանսիսկո Չերունդոլոյին (22-րդ ռակետ)։

Անցնող երկու ամսում Խաչանովն արդեն երրորդ անգամ է հաղթում Չերունդոլոյին։ 27-ամյա թենիսիստն արգենտինացի մրցակցին հաղթել է նաև Մայամիի ու Մոնտե Կառլոյի «Մասթերսների» երրորդ փուլում։

Կարեն Խաչանովը 1/8 եզրափակիչում մրցելու է Ալեխանդրո Տաբիլոյի (Չիլի, 32-րդ ռակետ) դեմ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ