Logo

Հռոմ. Ավանեսյանի մրցակիցը երկրորդ փուլում փոխվել է

20:56 / 08.05.2024Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանի (72-րդ ռակետ) մրցակիցը փոխվել է Հռոմում մեկնարկած WTA-1000 շարքի մրցաշարի երկրորդ փուլում։

Վիճակահանությամբ 21-ամյա մարզուհին պետք է մրցեր 2021թ․ «Ռոլան Գարոսի» հաղթող Բարբորա Կրեյչիկովայի (27-րդ ռակետ) դեմ, սակայն չեխ թենիսիստուհին չի մասնակցելու մրցաշարին։

Երկրորդ փուլում Ավանեսյանի մրցակիցը լինելու է «լաքի լուզեր» Ժակլին Քրիստիանը (Ֆրանսիա, 68-րդ ռակետ)։ Մրցախաղը կկայանա մայիսի 9-ին` Երևանի ժամանակով 14:30-ից սկսած։

Հիշեցնենք, որ Ավանեսյանն Իտալիայի մայրաքաղաքում անցկացվող մրցաշարի առաջին փուլում 6-7, 6-0, 7-5 հաշվով հաղթել էր Քրիստինա Բուչային (Իսպանիա, 70-րդ ռակետ)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա