Հռոմում շարունակվող «Մասթերս» ATP-1000 շարքի մրցաշարում պայքարից դուրս մնաց նաև աշխարհի 4-րդ ռակետ Դանիլ Մեդվեդևը։
Ռուս թենիսիստը 1/8 եզրափակիչում 1-6, 4-6 հաշվով պարտվեց ամերիկացի Թոմի Փոլին (16-րդ ռակետ)։ Մրցախաղը տևեց 1 ժամ 14 րոպե։ Փոլը քառորդ եզրափակիչում մրցելու է Հուբերտ Հուրկաչի (Լեհաստան, 9-րդ ռակետ) դեմ։ Հուրկաչը պայքարից դուրս է թողել Սեբաստիան Բաեսին (Արգենտինա, 19-րդ ռակետ)` 5-7, 7-6, 6-4։
Քառորդ եզրափակիչում է նաև 5-րդ ռակետ, Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևը, որը 6-2, 7-5 հաշվով առավելության հասավ Նունու Բորժեշի (Պորտուգալիա, 53-րդ ռակետ) նկատմամբ։ Զվերևի հաջորդ մրցակիցն ամերիկացի Թեյլոր Ֆրիցն (13-րդ ռակետ) է։
Քառորդ եզրափակիչում միմյանց դեմ մրցելու են նաև Ալեխանդրո Տաբիլո (Չիլի, 32-րդ ռակետ) - Չժիչժեն Չժան (Չինաստան, 56-րդ ռակետ), Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան, 8-րդ ռակետ) - Նիկոլաս Խարի (Չիլի, 24-րդ ռակետ) զույգերը։