Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, անվանի նախկին ֆուտբոլիստ Սամուել Էտո՛օն երկրի ազգային հավաքականի վերջին մարզմանն է հրավիրել Աֆրիկայի գավաթի խաղարկության՝ Կոմորյան կղզիների հետ խաղից առաջ ծագած հրմշտոցի արդյունքում զոհվածների և տուժածների ընտանիքների անդամներին՝ տեղեկացնում է FilGoal-ը։
Կամերունի ընտրանին պատրաստվում է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպմանը Եգիպտոսի հավաքականի հետ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կամերունի հավաքականի ֆուտբոլիստները հրմշտոցի զոհերի ընտանիքներին են փոխանցելու Աֆրիկայի գավաթի փլեյ-օֆֆ անցնելու համար նախատեսված հավելավճարի գումարները։
Կամերունի և Եգիպտոսի հավաքականների մրցավեճն սկսվելու է այսօր՝ Երևանի ժամանակով 23։00-ին։