Logo

Հռիփսիմե Խուրշուդյանը` ծանրամարտի միջազգային կարգի մրցավար

16:20 / 27.10.2025Ծանրամարտ
Պաշտոնական
null

2007թ. Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը դարձել է ծանրամարտի միջազգային կարգի մրցավար, հայտնում է ՀԾՖ մամուլի ծառայությունը։

38-ամյա Խուրշուդյանին միջազգային կարգի մրցավարի կոչումը շնորհել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան, իսկ վկայականը հանձնել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։ Այսուհետև նախկին ծանրորդը կմասնակցի աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցավարական աշխատանքներին։

«Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հետևողական աշխատանքներով շարունակում է խորացնել համագործակցությունը միջազգային կառույցների հետ։ Ի սրտե շնորհավորում եմ Հռիփսիմե Խուրշուդյանին միջազգային կարգի մրցավարի կոչում ստանալու կապակցությամբ։ Մեր համատեղ ջանքերով հայկական ծանրամարտը շարունակելու է արժանապատիվ ներկայացված լինել միջազգային ասպարեզում»,- ասել է Հայաստանի ծանրաարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան Գոռ Մարտիրոսյանին էլ շնորհել է ազգային մրցավարի կոչում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ