Logo

Հռիփսիմե Խուրշուդյանը չի բացառել, որ կմասնակցի աշխարհի առաջնությանը

12:44 / 22.02.2024Ծանրամարտ
null

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում երկրորդ տարին անընդմեջ բրոնզե մեդալակիր դարձած Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ) Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայից վերադառնալուց հետո նշել է, որ կարող է շարունակել կարիերան։ 2024թ․ Եվրոպայի առաջնությունում իր վերջին մոտեցումից հետո 36-ամյա մարզուհին հանել էր մարզակոշիկներն ու ակնարկել կարիերան ավարտելու մասին։

«Ունեմ բավականին լուրջ վնասվածքներ: Առաջին հերթին բուժում կստանամ: Դեկտեմբերին կայանալու է աշխարհի առաջնությունը. եթե տեսնենք՝ կարող եմ այդ ժամանակ մեդալի հավակնել, ապա կմասնակցեմ նաև աշխարհի առաջնությանը: Երբ հանեցի մարզակոշիկներս, կարծում էի՝ չեմ կարողացել մեդալ ապահովել: Մարզիչս չհասցրեց ասել, որ բրոնզե մեդալ եմ նվաճել: Սիրտս թողել եմ հարթակում: Տեսնենք՝ ինչ կլինի հետագայում։

Իհարկե, գոհ եմ այն արդյունքներից, որոնք գրանցեցի այս տարիքում՝ երկու բալիկներից հետո մեծ սպորտ վերադառնալով: Խոստացել էի կրկին բարձրացնել մեր եռագույնը. ուրախ եմ, որ կարողացա պահել խոստումս: Ինձ համար դա հերոսություն էր»,- «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նշել է Խուրշուդյանը, հաղորդում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ 2022 թվականին Հռիփսիմե Խուրշուդյանը մրցահարթակ էր վերադարձել 6 տարվա դադարից հետո, իսկ նախորդ տարի դարձել էր Երևանում կայացած Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Նա նաև 2007թ․ Եվրոպայի չեմպիոն ու 2006թ․ փոխչեմպիոն է։

Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոններին ու մեդալակիրներին մեծ շուքով են դիմավորել հայրենիքում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ