ԱՄՆ-ի բասկետբոլի ֆեդերացիան հայտարարել է Էրիկ Սպոելստրային ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու մասին:
54-ամյա մասնագետը հավաքականը կգլխավորի «Մայամի Հիթի» հետ համատեղ:
Սպոելստրան հավաքականում կպաշտոնավարի աշխարհի 2027թ. առաջնության և 2028 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ, որը կկայանա Լոս Անջելեսում:
Ավելի վաղ Սպոելստրան ԱՄՆ-ի հավաքականում գլխավոր մարզիչ Սթիվ Քերի օգնականն էր:
Էրիկ Սպոելստրան «Մայամի Հիթի» գլխավոր մարզիչն է 2008 թվականից: Ֆլորիդացիների ղեկին նա 2 անգամ դարձել է NBA-ի չեմպիոն:


