Logo

Հրայր Մկոյանը հեռացավ «Արարատից»

17:56 / 05.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Գյումրեցի պաշտպան Հրայր Մկոյանը հեռացել է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Երևանի «Արարատից»:

«Փորձառու պաշտպան Հրայր Մկոյանն ավարտում է իր ելույթներն «Արարատի» կազմում: Ավարտվել է ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագրի ժամկետը: 

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Հրայր Մկոյանին կատարած աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի և նվիրման համար ու հաջողություններ է մաղթում հետագա կարիերայում»,- ասվում է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ 36-ամյա ֆուտբոլիստը 2020 թվականից էր խաղում երևանյան ակումբում։ Հայաստանի ազգային հավաքականի կազմում Մկոյանը մասնակցել է 52 խաղի ու դարձել մեկ գոլի հեղինակ։

Լուսանկարը՝ «Արարատի» մամուլի ծառայություն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ