Logo

Հրաշք NBA-ում. Ակումբի պատմության խոշորագույն «քամբեքը» լիգայի լավագույն թիմի նկատմամբ

14:57 / 26.03.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային սոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում անսովոր սցենարով խաղ է կայացել: «Ատլանտա Հոուքսը» տնային խաղում 120-118 հաշվով հաղթել է լիգայի լավագույն արդյունքn ունեցող «Բոսթոն Սելթիքսին»:

Հանդիպման ընթացքում «Ատլանտան» հաշվի մեջ զիջելիս է եղել 30 միավորով, բայց կարողացել է «քամբեք» կատարել: ESPN-ը հայտնում է, որ կամային հաղթանակը «Հոուքսի» պատմության ամենախոշոր «քամբեքն» է:

1997-1998 մրցաշրջանից հետո 30 և ավելի միավորների տարբերության պարագայում կամային հաղթանակ գրանցելու ընդամենը 6 դեպք է եղել:

Ուշագրավ է, որ «Ատլանտան» այդ տպավորիչ հաղթանակին հասել է առանց թիմի առաջատար Թրեյ Յանգի, որը բաց է թողել հանդիպումը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ