Logo

Հրապարակվել են ՄՕԿ նախագահի թեկնածուները

16:49 / 16.09.2024Այլ մարզաձևեր
null

Միջազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել են կառույցի նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուները։

Պաշտոնին հավակնում են Ֆեյսալ իբն Հուսեյնը (Հորդանան, ՄՕԿ գործկոմի անդամ), Լորդ Սեբաստիան Քոուն (Մեծ Բրիտանիա, Աթլետիկայի համաշխարհային ասոցիացիայի նախագահ), Քիրսթի Քովենթրին (Զիմբաբվե, ՄՕԿ Մարզիկների հանձնախմբի նախագահ), Յոհան Էլիասը (Շվեդիա, Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի նախագահ), Դավիդ Լապարտիենը (Ֆրանսիա, Հեծանվորդների միջազգային միության նախագահ, Ֆրանսիայի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ), Մորինարի Վատանաբե (Ճապոնիա, Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի նախագահ)։

Հիշեցնենք, որ 2013 թ. ՄՕԿ նախագահը գերմանացի Թոմաս Բախն է։ 70-ամյա ֆունկցիոներն այս տարվա օգոստոսին հայտարարել է, որ հեռանալու է պաշտոնից։ Նախագահի ընտրությունները կայանալու են 2025 թ. մարտի 18-21-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ՄՕԿ-ի հերթական նստաշրջանում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ