YouTube-ի 20th Century Studios Russia ալիքում հրապարակվել է Մեթյու Վոնի «The King’s Man» լրտեսական թրիլլերի նոր թրեյլերը:
Մարկ Միլարի և Դեյվ Գիբսոնի «Գաղտնի ծառայություն» կատակերգական շարքի հիման վրա ստեղծված ֆիլմը պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունների, ինչպես նաև «King’s Man» կոչվող լրտեսական գործակալության ծագման մասին:
Թրեյլերում ֆիլմի ստեղծողները բացահայտում են որոշ մանրամասներ: Գլխավոր հերոսներին վտանգավոր հետապնդումներ և մարտեր են սպասում:
Մարտաֆիլմում նկարահանվել են Ջիմոն Հունսուն, Հարիս Դիկինսոնը, Ջեմմա Արթերթոնը, Թոմ Հոլանդերը, Դանիել Բրուլը և այլք: