Logo

Հրապարակվել է «Դյունա 2»-ի թիզերն ու պաստառը

14:01 / 03.05.2023Կինո
Դյունա-2

Հրապարակվել է Դենի Վիլնյովի «Դյունա» (Dune) ֆիլմի շարունակության պաստառն ու թիզերը:

«Դյունա» ֆիլմի շարունակության մասին հայտարարվել էր անցած ամառ։  Ֆիլմում, բացի Տիմոթի Շալամեից ու Զենդայայից, նկարահանվել են նաև Ֆլորենս Պյուն, Լեա Սեյդուն, Քրիստոֆեր Ուոքենը, Օսթին Բաթլերը, Սուհեյլա Յակուբը:

«Դյունա 2»-ի թողարկումը նախատեսվում է 2023 թվականի նոյեմբերի 3-ին:

Զուգահեռ ընթանում են սերիալ-պրիքվելի նկարահանումները, որը կոչվում է «Դյունա. Քույրություն», որում նկարահանվում են Էմիլի Ուոթսոնը, Շիրլի Հենդերսոնը, Ինդիրա Վարդան և Թրևիս Ֆիմելը։ Այն կթողարկվի HBO Max սթրիմինգային ծառայությամբ, ենթադրաբար նույնպես 2023 թվականին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆիլմն ամբողջությամբ նկարահանվել է IMAX ձևաչափում (այդ ձևաչափում է նկարահանվել առաջին «Դյունա»-ի 40%-ը)։

Կադրեր՝ թիզերից

Դյունա-22

Դյունա-33

Դյունա-222

Դյունա-2222

Դյունա-22222

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ