Logo

Հրանտ Մելքումյանը մրցաշար է հաղթել Ավստրալիայում

17:48 / 10.04.2023Շախմատ
null

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը նվաճել է Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում կայացած «2023 O2C Doeberl Cup Premier» մրցաշարի հաղթողի կոչումը։

Հայաստանի հավաքականի շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր և զբաղեցրել առաջին տեղը։ 7,5 միավորով երկրորդ տեղը գրավել է Ավստրալիան ներկայացնող Տեմուր Կույբոկարովը։ Լավագույն եռյակը 6,5 միավորով եզրափակել է ավստրալացի Ջեյմս Մորիսը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հրանտ Մելքումյանը VNews-ի հետ հարցազրույցում հայտնել էր, որ բնակվում է Ավստրալիայում, որտեղ ամուսնացել է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա