Logo

Հրանտ-Լեոն Ռանոսը վնասվածք է ստացել

22:39 / 12.04.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» երկրորդ թիմի կազմում անցկացրած նախորդ հանդիպման ժամանակ կոճի վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

20-ամյա ֆուռբոլիստը խաղադաշտից կբացակայի առնվազն մեկ շաբաթ։ Վերականգնման վերջնական ժամկետը դեռևս հայտնի չէ, սակայն գերմանական ակումբի երկրորդ թիմի գլխավոր մարզիչը հույս ունի, որ Ռանոսը դեռ ժամանակ կունենա օգնելու «Բորուսիա-2»-ին:

Ընթացիկ մրցաշրջանի վերջնահատվածը հայ հարձակվողը կանցկացնի «Բորուսիա-2»-ում, որպեսզի օգնի թիմին պահպանել տեղը Գերմանիայի Արևմտյան Ռեգիոնալ լիգայում:

Ռանոսն ընթացիկ մրցաշրջանում 9 հանդիպման է մասնակցել «Բորուսիա-2»-ի կազմում, դարձել երեք գոլի և չորս ասիստի հեղինակ: «Բորուսիա-2»-ը 30 միավորով 14-րդն է 18 թիմերի պայքարում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ