Logo

Հրանտ-Լեոն Ռանոսը նորամուտը նշեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում

22:25 / 15.07.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող, Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսը ոչ պաշտոնական նորամուտը նշեց գերմանական ակումբի կազմում:

«Վեգբերգ Բեկ» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ» ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով: Խաղին մասնակցեց նաև հայ հարձակվողը:

«Շատ ուրախ եմ «Բորուսիայի» կազմում առաջին խաղի համար: Պետք է շարունակել աշխատել և կատարելագործվել»,- գրել է Ռանոսը սոցցանցերում:

Հիշեցնենք, որ Հրանտ-Լեոն Ռանոսն այս ամռանն էր հեռացել Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմից և ազատ գործակալի կարգավիճակում միացել էր «Բորուսիային», որի հետ կնքել էր չորս տարվա պայմանագիր։ Նախկինում նա խաղացել էր նաև գերմանական «Հանովերի» պատանեկան թիմերում, 2017 թվականին տեղափոխվել էր Դորտմունդի «Բորուսիա», իսկ 2018-ից «Բավարիայի» համակարգում էր: 

Ավարտված մրցաշրջանում հայ հարձակվողը «Բավարիա-2»-ի կազմում մասնակցել էր 38 հանդիպման, դարձել 21 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: Հայաստանի հավաքականում նա այս տարի անցկացրել է 3 խաղ և խփել 4 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ