Logo

Հրանտ-Լեոն Ռանոսը կխաղա Հայաստանի հավաքականում

15:45 / 14.03.2023Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
null

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը ելույթ կունենա Հայաստանի ազգային հավաքականում, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

19-ամյա ֆուտբոլիստն առաջիկա օրերին կժամանի Հայաստան՝ մասնակցելու ազգային հավաքականի առաջիկա հավաքին:

Ընթացիկ մրցաշրջանում Հրանտ-Լեոն Ռանոսը «Բավարիայի» երկրորդ թիմի կազմում անցկացրած 26 խաղում խփել է 15 գոլ ու կատարել 8 ասիստ: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 325 հազար եվրո:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մարտի 25-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում Թուրքիայի թիմի դեմ խաղով կմեկնարկի ֆուտբոլի 2024թ․ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում: Այդ խաղից երեք օր անց Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի հավաքականի հետ։

Եվրո-2024-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են նաև Խորվաթիան, Ուելսը և Լատվիան։

Ֆոտո՝ ՀՖՖ-ի մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ