Logo

Հրանտ-Լեոն Ռանոսի տրանսֆերային արժեքը բարձրացել է

14:28 / 29.06.2023• Ֆուտբոլ
null

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի տրանսֆերային արժեքը բարձրացել է։

Transfermarkt-ը 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը սահմանել է 1 միլիոն եվրո։ Մինչև հունիսի 29-ը Ռանոսի տրանսֆերային գինը գնահատվում էր 325 հազար եվրո։

Հիշեցնենք, որ Հրանտ-Լեոն Ռանոսն այս ամռանն էր հեռացել Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմից և ազատ գործակալի կարգավիճակում միացել «Բորուսիային», որի հետ կքնել էր չորս տարվա պայմանագիր։ Նախկինում նա խաղացել էր նաև գերմանական «Հանովերի» պատանեկան թիմերում, 2017 թվականին տեղափոխվել էր Դորտմունդի «Բորուսիա», իսկ 2018-ից «Բավարիայի» համակարգում էր: 

Ավարտված մրցաշրջանում հայ հարձակվողը «Բավարիա-2»-ի կազմում մասնակցել էր 38 հանդիպման, դարձել 21 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: Հայաստանի հավաքականում նա այս տարի անցկացրել է 3 խաղ և խփել 4 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ