Logo

Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը հաղթահարել է քաղցկեղը

15:14 / 21.11.2023Ֆուտբոլ
null

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» և Ավստրիայի հավաքականի պաշտպան Շտեֆան Լայները հաղթահարել է քաղցկեղը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Այս տարվա ամռանը 31-ամյա ֆուտբոլիստի օրգանիզմում հայտնաբերվել էր լիմֆոմա (արյան ուռուցքների խումբ)։ Այն հաջողվել է բուժել, քանի որ հիվանդությունը հայտնաբերվել էր վաղ փուլում։ Բուժման կուրսն արդեն ավարտվել է։

Սպասվում է, որ այս շաբաթվա ընթացքում Լայները կմիանա «Բորուսիայի» մարզումներին։

Հիշեցնենք, որ Շտեֆան Լայները 2019 թվականից է խաղում գերմանական ակումբում, որի կազմում ելույթ է ունենում նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա