Կիպրոսի հավաքականի հետ Երևանում մարտի 28-ին կայացած ընկերական խաղում նորամուտը նշած Հրանտ-Լեոն Ռանոսն աչքի ընկավ արդյունավետությամբ: 50-րդ րոպեին Մյունխենի «Բավարիայի» երիտասարդական թիմի 19-ամյա հարձակվողը բացեց իր գոլերի հաշիվը Հայաստանի ազգային հավաքականում, իսկ 9 րոպե անց երկրորդ անգամ գրավեց Կոնստանտինոս Պանագիի պաշտպանած դարպասը:
Հրանտ-Լեոն Ռանոսը դարձավ Հայաստանի հավաքականի միակ ֆուտբոլիստը, որը նորամուտի խաղում դուբլ ձևակերպեց: Մինչև այդ 12 ֆուտբոլիստների էր հաջողվել նորամուտը գոլով նշել՝ մեկական անգամ գրավելով մրցակցի դարպասը:
Առաջինը դա հաջողվել է Էրիկ Ասադուրյանին, որը 1996թ. հոկտեմբերի 5-ին Բելֆաստում կայացած աշխարհի առաջնության ընտրական խաղում գրավել է Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի դարպասը:
Մինչև Կիպրոսի դեմ երևանյան խաղը վերջինն Էդուարդ Սպերցյանն էր, որը գոլով էր նշել նորամուտը 2021թ. մարտի 31-ին Երևանում ռումինացիների հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական խաղում: Պաշտոնական մրցումներում կայացած նորամուտի խաղում աչքի է ընկել նաև Արթուր Քարտաշյանը՝ 2018թ. նոյեմբերի 16-ին կայացած Ազգերի լիգայի խաղում գրավելով Ջիբրալթարի հավաքականի դարպասը: Մնացած 9 ֆուտբոլիստները նորամուտը գոլով են նշել ընկերական խաղում:
Հրանտ-Լեոն Ռանոսը գոլերի հաշիվը բացեց 19 տարեկան 251 օրականում՝ դառնալով Հայաստանի ազգային հավաքականում գոլ խփած ամենաերիտասարդ 3-րդ ֆուտբոլիստը:
Ավելի երիտասարդ տարիքում հավաքականում գոլ էին խփել միայն Էդգար Մանուչարյանն (18 տարեկան 136 օրական) ու Էրիկ Վարդանյանը (19 տարեկան 155 օրական): «Բավարիա-2»-ի հարձակվողը հավաքականում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակից դուրս թողեց Հովհաննես Գոհարյանին, որն աչքի էր ընկել 21 տարեկան 175 օրականում:
VNews-ը ներկայացնում է Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը գոլով նշած ֆուտբոլիստների ցանկը:
Ֆուտբոլիստներ | Մրցավայր | Հանդիպում | Մրցաշար |
1.Էրիկ Ասադուրյան |
Բելֆաստ |
05.10.96 Հս. Իռլանդիա՝ 1-1 |
ԱԱ |
2.Արմեն Ադամյան |
Աբովյան |
18.08.1998 Լիբանան՝ 1-0 |
Ը |
3.Կարեն Բարսեղյան |
Աբովյան |
21.11.1998 Էստոնիա՝ 2-1 |
Ը |
4.Կարեն Սիմոնյան |
Աբովյան |
21.11.1998 Էստոնիա՝ 2-1 |
Ը |
5.Անդրեյ Մովսեսյան |
Կաունաս |
04.06.2000 Լիտվա՝ 2-1 |
Ը |
6.Մարկոս Պիզելի |
Տիրասպոլ |
28.05.2008 Մոլդովա՝ 2-2 |
Ը |
7.Արաս Օզբիլիս |
Լիմասոլ |
29.02.2012 Կանադա՝ 3-1 |
Ը |
8.Ռումյան Հովսեփյան |
Ժնև |
27.05.2014 ԱՄԷ՝ 4-3 |
Ը |
9.Էրիկ Վարդանյան |
Երևան |
09.11.2017 Բելառուս՝ 4-1 |
Ը |
10.Իվան Յագան |
Վատենս |
29.05.2018 Մալթա՝ 1-1 |
Ը |
11.Արթուր Քարտաշյան |
Ջիբրալթար |
16.11.2018 Ջիբրալթար՝ 6-2 |
ԱԼ |
12.Էդուարդ Սպերցյան |
Երևան |
31.03.2021 Ռումինիա՝ 3-2 |
ԱԱ |
13. Հրանտ-Լեոն Ռանոս |
Երևան |
28.03.2023 Կիպրոս՝ 2-2 |
Ը |