Logo

Հրանտ-Լեոն Ռանոսի հերթական գոլը «Բավարիայի» երկրորդ թիմում (տեսանյութ)

09:27 / 16.03.2023Վիդեո
null

Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսը հերթական գոլն է խփել Մյունխենի «Բավարիայի» երիտասարդական թիմի կազմում:

Գերմանիայի Ռեգիոնալ լիգայի 22-րդ տուրից հետաձգված խաղում «Բավարիա-2»-ը հյուրընկալվել է «Թյուրքգյուջյու Մյունխեն» ակումբին և հաղթել 3-0 հաշվով։ 19-ամյա հարձակվողը 41-րդ րոպեին կրկնապատկել է իր թիմի առավելությունը:

Ռանոսը խաղադաշտում անցկացրել է 61 րոպե: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողն անցկացրած 26 խաղում դարձել է 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

«Բավարիա-2»-ը 27 խաղից հետո 47 միավորով երրորդն է Ռեգիոնալ լիգայում, իսկ Մյունխենի թուրքական համայնքը ներկայացնող «Թյուրքգյուջյուն» նույնքան հանդիպումից հետո 39 միավորով 7-րդն է:

Հիշեցնենք, որ Հրանտ-Լեոն Ռանոսը Հայաստանի ազգային հավաքականի կազմում կպատրաստվի թուրքերի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկային հանդիպմանը (մարտի 25) և Կիպրոսի թիմի դեմ ընկերական խաղին (մարտի 28): Երկու հանդիպումները տեղի կունենան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:

Գերմանիայի Ռեգիոնալ լիգա, 22-րդ տուր

«Թյուրքգյուջյու Մյունխեն» - «Բավարիա-2»՝ 0-3

Յունես, Այտամեր, 26, Հրանտ-Լեոն Ռանոս, 41, Դեսիրե Սեգբե Ազանկպո, 90+2

Հրանտ Երանոսյան կամ Հրանտ-Լեոն Ռանոս․ Ո՞վ է Հայաստանի հավաքականի խոստումնալից նորեկը (տեսանյութ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա