Logo

Հրանտ-Լեոն Ռանոսի հերթական գոլը «Բավարիա-2»-ի կազմում

18:26 / 10.04.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, 19-ամյա հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը շարունակում է արդյունավետ խաղ ցուցադրել Մյունխենի «Բավարիայի» երիտասարդական թիմի կազմում:

Գերմանիայի Ռեգիոնալ լիգայի 31-րդ տուրում «Բավարիա-2»-ը սեփական խաղադաշտում 3-1 հաշվով հաղթել է «Վակերին»։ 78-րդ րոպեին Հրանտ-Լեոն Ռանոսն առաջ է մղել դաշտի տերերին՝ տուգանային հարվածով հաշիվը դարձնելով 2-1։

Հայ հարձակվողը բոլոր մրցաշարերում գոլ խփեց չորրորդ խաղում անընդմեջ։

Ընթացիկ մրցաշրջանում Ռանոսը «Բավարիա-2»-ի կազմում անցկացրել է 31 հանդիպում, դարձել 21 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Մյունխենյան ակումբը 51 միավորով երրորդ տեղում է Ռեգիոնալ լիգայում։

Գերմանիայի Ռեգիոնալ լիգա, 21-րդ տուր

«Բավարիա-2» - «Վակեր»՝ 3-1

Իբրահիմովիչ, 18, Ռանոս, 78, Սեգբե, 86 - Բաչշմիդտ, 64

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա