Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, Մյունխենի «Բավարիայի» երիտասարդական թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը գրառում է կատարել սոցցանցերում՝ շնորհակալություն հայտնելով հայ երկրպագուներին:
«Շնորհակալություն ջերմ ընդունելության համար: Անմիջապես անցնում ենք աշխատանքի»,- գրել է 19-ամյա ֆուտբոլիստը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Հրանտ-Լեոն Ռանոսը փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով չի մասնակցի Թուրքիայի հավաքականի դեմ խաղին։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մարտի 20-ին բաց մարզում էր անցկացրել ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Այդ մարզումն առաջինն էր Ռանոսի համար ազգային թիմում:
Հայաստանի հավաքականը մարտի 25-ին կանցկացնի առաջին հանդիպումն ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ՝ Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկային տուրում ընդունելով Թուրքիայի թիմին: Երեք օր անց Հայաստանի հավաքականն ընկերական խաղում կընդունի Կիպրոսի թիմին:
Հրանտ Երանոսյան կամ Հրանտ-Լեոն Ռանոս․ Ո՞վ է Հայաստանի հավաքականի խոստումնալից նորեկը (տեսանյութ)