Գերմանիայի Բունդեսլիգա-2-ը ներկայացնող «Կայզերսլաութեռնը» Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» վարձակալել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Վարձակալական պայմանագրի ժամկետը կգործի մինչև 2025թ. հուլիսի 1-ը։ Գործարքում ներառված չէ 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքի գնման կետ։
Հրանտ-Լեոն Ռանոսը «Բորուսիա» է տեղափոխվել 2023թ. ամռանը, 12 խաղում խփել է 1 գոլ, կատարել 1 ասիստ։ Նա նաև 6 գոլ է խփել ու 6 գոլային փոխանցում կատարել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» երիտասարդական թիմում անցկացրած 12 խաղում։
«Կայզերսլաութեռնը» Բունդեսլիգա-2-ի ընթացիկ մրցաշրջանում 18 խաղում վաստակել է 29 միավոր և 5-րդ տեղում է։