Logo

Ըմբշամարտի ԱԱ. Հրաչյա Պողոսյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
19:19 / 11.09.2022• Ըմբշամարտ
null

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության 63 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հրաչյա Պողոսյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն ստացավ: Նրա մրցակիցը դեռևս հայտնի չէ:

Հայ ըմբիշը քառորդ եզրափակիչում 0-4 հաշվով զիջել էր Սերբիայի ներկայացուցիչ Սեբաստյան Նադին, սակայն վերջինս հասել է եզրափակիչ:

Հիշեցնենք, որ Հրաչյա Պողոսյանը պայքարն սկսել էր որակավորման փուլից, որտեղ 5-2 հաշվով պարտության էր մատնել ճապոնացի Ռյուտո Իկեդային: 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը 1-1 հաշվով հաղթել էր խորվաթ Իվան Լիզատովիչին:

Հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ