Logo

Մ23 ԱԱ․ Հրաչյա Պողոսյանը հաղթեց ու կգոտեմարտի բրոնզե մեդալի համար

Հեղինակ
FastNews
13:37 / 18.10.2022Ըմբշամարտ
Հրաչյա Պողոսյան

Հրաչյա Պողոսյանը (63 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում։

Միակ սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը 9-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ իսրայելցի Աբերե Ֆետենեի նկատմամբ։ Երեկոյան մրցահերթում Հրաչյա Պողոսյանը բրոնզե մեդալը կվիճարկի ուկրաինացի Մաքսիմ Լիուի հետ։

Հոկտեմբերի 17-ին 1/8 եզրափակիչից պայքարը սկսած ու մոլդովացի Վիտալի Երյոմենկոյին հաղթած Հրաչյա Պողոսյանը երկրորդ գոտեմարտում 1-3 հաշվով պարտվել էր վրացի Գիորգի Շոթաձեին, որը նվաճել է եզրափակիչի ուղեգիր՝ Հայաստանի ներկայացուցիչին տալով բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն։

Հոկտեմբերի 18-ին պայքարը կսկսեն Հայաստանի ներկայացուցիչներ Տիգրան Մինասյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ)։

Նախօրեին պայքարի մեջ մտած մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ) դուրս են եկել եզրափակիչ ու հոկտեմբերի 18-ին կգոտեմարտեն ոսկե մեդալի համար։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ